16:08 , 14 ապրիլ, 2013
Իշխանության անօրինական յուրացումը ծանրագույն պետական հանցագործություն է:
Յուրաքանչյուրը գիտի այդ մասին:
Սակայն ժողովուրդը առայժմ բավարար ուժ չունի արդարադատություն իրականացնելու:
Փաստորեն վերջին 20 տարում Հայաստան պետության կառավարումը իրականացվում պետական հանցագործների կողմից` իրենց նեղ անձնական, թայֆայական շահերին համապատասխան:
Իսկ ժողովուրդը մաքառում է, սակայն առայժմ նրան չի հաջողվել թոթափել հանցագործների ծանր ստրկական լուծը:
Իսկ ոմանք առաջարկում են աշխատել նրանց հետ, նրանց դարձնել չարյաց փոքրագույնը...
Իմ կարծիքով պայքարի ամենաարդյունավետ ձևը` պայքարը դիվերսիֆիկացնելն է:
Պետք է կիրառել «այրվող հող» թշնամու ոտքերի տակ տակտիկան: Արձագանքել նրանց յուրաքանչյուր քայլին, յուրաքանչյուր որոշմանը, յուրաքանչյուր հայտարարությանը, պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծել և բացահայտել նրանց քայլերի հակաժողովրդական էությունը ու նեղ անձնական շահի ենթատեքստը:
Նրանց ամեն վայրկյան պետք է լարված պահել, ստիպել սխալվել և ի վերջո պարտվել:
Սակայն երբեք նրանց հետ համագործակցել: Քրեական օրենսգիրքը դրան անվանում է հանցակցություն...