Թուրքիան փորձում է շատ չսրել իրավիճակը Իդլիբում


10:01 , 9 հոկտեմբեր, 2017

Թուրքիան փորձում է շատ չսրել իրավիճակը Իդլիբում և բախումների չգնալ Հայա Թահրիր ալ-Շամի (Ալ-Կաիդայի ճյուղավորումը Սիրիայում) հետ:

Իդլիբից որոշ տեղեկություններ են հասնում այն մասին, որ թուրքերը պայմանավորվածություն են ձեռք բերել ալ-Կաիդայի հետ որոշ անցակետերի վերահսկողության վերաբերյալ:

Հավանաբար թուրքերի հետ բախումներից խուսափում է Թահրիր ալ-Շամի այն հատվածը, որը գտնվում էր Թուրքիայի վերահսկողության տակ:

Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կընթանան զարգացումները Թուրքիայի և Հայա Թահրիր ալ-Շամի մյուս՝ թուրքերի դեմ ավելի վճռական տրամադրված հատվածի միջև: Մի բան հստակ է՝ Թուրքիայի կողմից Իդլիբ ներխուժումը նաև քրդերի դեմ է ուղղված, և այս հանգամանքն Անկարան օգտագործելու է իսլամականների հետ առնչվելու ժամանակ: