Ո՞ր դեպքում և ինչի՞ համար էին ծովահեններն ականջօղ կրում


06:53 , 9 հոկտեմբեր, 2017

Ավանդական ծովահեններին թույլատրվում էր ականջօղ կրել Գոռնի հրվանդանը և հասարակածը հատելուց հետո միայն։ Նրանցից շատերը հավատում էին, որ ականջօղը թալիսման է, որը պաշտպանում է ծովային հիվանդություններից և տիրոջը փրկում է խորտակումից։ Սակայն որոշ ծովահեններ այդ զարդը կրում էին զուտ պրակտիկ օգտակարության համար․ մահվան դեպքում այն հանդիսանում էր թաղման և մարմնի տեղափոխման ծախսերը հոգալու միջոց։ Իսկ հրանոթներից կրակող ծովահենները դա օգտագործելու ավելի խելամիտ միջոց էին գտել․ ականջօղերը բարձր կրակոցի ժամանակ փակում էին ականջները։

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։