Ռուսաստանում չարտոնված երթերի ընթացքում ձերբակալված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել․ ՌԴ ՆԳՆ


18:15 , 8 հոկտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, որ երկրի տարբեր քաղաքներում երեկվա չարտոնված երթերի ընթացքում ձերբակալված բոլոր ցուցարարներն արդեն ազատ են արձակվել:

Նախարարության փոխանցմամբ, 26 ապօրինի երթերի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 136 քաղաքացի: Հարուցվել է 71 վարչական վարույթ, 60 քաղաքացիներ առաջիկայում պետք է ներկայանան դատարաններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։