Բարսելոնայում հավաք՝ անջատականների դեմ


17:15 , 8 հոկտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Այսօր Բարսելոնայում հարյուրավոր ակտիվիստներ կազմակերպում են Իսպանիայից Կատալոնիայի երկրամասի անջատման դեմ բողոքի ցույց:

Ակցիան նախաձեռնում է Քաղաքացիական Կատալոնիա շարժումը, որը համարվում է Կատալոնիայի անկախության գաղափարի դեմ պայքարող հիմնական խմբերից մեկը: Ցույցին մասնակցելու են նաև Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից ժամանող ակտիվիստներ:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի մասնակիցների 90 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության: Պաշտոնական Մադրիդը ապօրինի է համարում այդ հանրաքվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։