Արքայազն Հարրին վաղուց է նշանված Մեգան Մարքլիի հետ. ԶԼՄ-ներ


17:20 , 7 հոկտեմբեր, 2017

Բրիտանական ԶԼՄ-ները լուրեր են տարածում, որ արքայազն Հարրին նշանված է Մեգան Մարքլիի հետ: Այդ նորությունը հիմնված է արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքերի վրա:

Պարզվում է պալատում բուռն քննարկումներ են ընթանում առաջիկա հարսանիքի վերաբերյալ, իսկ սիրահար զույգը հարսանեկան զգեստ է ընտրում: Չնայած նրանց նշանադրության մասին պաշտոնական հաղորդում այդպես էլ չի տրվել, սակայն զույգի պահվածքից կարելի է ենթադրել, որ նման ծիսական հանդիսություն եղել է:

Անցյալ շաբաթ արքայազն Հարրին առաջին անգամ պաշտոնական միջոցառման է այցելել Մեգանի հետ: Շատերը նկատել են, որ զույգին ուղեկցել է հարսնացուի մայրը՝ Դորիան: Հայտնի է դարձել նաև, որ դերասանուհին նպատակ ունի սիրեցյալի հայրենիք տեղափոխվելու՝ մշտական բնակության: