Գիտնականները կապ են գտել սեքսի և ծերության գործընթացի միջև


16:31 , 7 հոկտեմբեր, 2017

Բրիտանացի գիտնականների եզրակացությունների համաձայն՝ սեքսուալ ակտիվությունն արագացնում է ծերության գործընթացը: Հետազոտությունը հրապարակել է Biogerontology ամսագիրը:

Հետազոտության շրջանակներում գիտնականները վերցրել են երկու ամսական 80 առնետ և բաժանել նրանց երկու խմբի: Առաջին խմբում առնետների զուգավորման համար ապահովված են եղել բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ երկրորդում կենդանիները մեկուսացած են եղել էգերից:

Փորձից հետո առնետների օրգանները հետազոտելով գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն առնետները, որոնք զուգավորվել են էգերի հետ, օրգանների ավելի մեծ օքսիդային ճնշում ունեն:

Այդ կերպ ասած՝ գիտնականները պարզել են՝ որքան շատ է որձ առնետը զբաղվում զուգավորմամբ, այնքան քիչ էներգիա է պահպանվում նրա մոտ հյուսվածքների և օրգանների վերարտադրման համար: