Իրազեկում. անձնագրային գործողության համար ե՞րբ անձը կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով


11:00 , 7 հոկտեմբեր, 2017
Այն դեպքում, երբ կոնկրետ անձնագրային գործողության համար անձը կարող է դիմել նաև լիազորված անձի միջոցով, պետական տուրքից բացի, որևէ այլ վճար չի կարող գանձվել լիազորված անձից, նույնիսկ այն դեպքում, երբ լիազորող անձը գտնվում է օտարերկրյա պետությունում կամ լիազորագրի իսկության մեջ հավաստիանալու համար պետական մարմնի կողմից կատարվում են լրացուցիչ ստուգողական գործողություններ: