Այս աղջիկը 100 հազար դոլար է ծախսել ավելորդ քաշից ազատվելու համար, սակայն այժմ էլ ավելի է ատում իր մարմինը (Photo)


06:53 , 7 հոկտեմբեր, 2017
30-ամյա Ջեսիկան իր մարմնի վրա ծախսել է 108 հազար դոլար: Աղջիկը քաշի նվազեցման մի քանի վիրահատության է ենթարկվել: Սակայն արդյունքն ուղղակի շոկային էր: 

Մինչ վիրահատությունը աղջիկը կշռում էր 140 կգ: Հագուստի 60 չափսն անգամ փոքր էր կնոջ համար: Բժիշկները խորհուրդ են տալիս նրան վիրահատության դիմել, որն արժենում է 46.650 դոլար:

Սակայն Ջեսիկան ստիպված է լինում բարդացման հետևանքով 2-րդ անգամ պառկել վիրահատական սեղանին: Այս անգամ դա արժենում է մոտ 60 հազար դոլար:

Աղջիկն ազատվում է 50 կգ ավելորդ քաշից, սակայն մաշկն այնպես է կախվում, որ աղջիկը չի կարողանում ոչ մի հագուստ հագնել: Կինը խոստովանում է, որ չնայած ահռելի գումարներ է ծախսել, այնուամենայնիվ, դժգոհ է իր մարմնից: Նա ասում է, որ իրեն շատ ավելի լավ էր զգում, երբ ավելի ծանր էր կշռում: Հիմա իր մարմինը սարսափելի է համարում: Աղջկա խոսքերով՝ դիետաները երբեք չեն օգնել, իսկ ավելորդ քաշի խնդիր նա ունեցել է դեռ մանկությունից: 

Ջեսիկան այժմ մարտավարություն է մշակում խնդրի դեմ օպտիմալ պայքարելու համար ու փորձում է իր խորհուրդներով կիսվել բոլորի հետ: