Տեր-Պետրոսյանի «քաղաքական» ծրագրի համաձայն՝ իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին


18:44 , 13 ապրիլ, 2013

Բարեւ, բուրժուազիա
Այսօր ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես մի հայտարարություն արեց, որը լավագույնս եւ սպառիչ բացատրում է այս տարիների եւ հատկապես վերջին ամսվա ընթացքում ՀԱԿ-ի եւ նրա դաշնակից մյուս ուժերի «քաղաքական» վարքագիծը: Տեր-Պետրոսյանը խոսել է Երեւանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿԿ-ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին: 

Սա էական է այն պատճառով, որ ինքը` «հեղափոխության» անվանումը, ենթադրում է ոչ թե ժողովրդի, այլ բուրժուաների կողմից կառավարում: Ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը եւ այդ քաղաքական ուժերը չեն կանգնել եւ չեն կանգնում ժողովրդի կողքին, տեր չեն կանգնում նրա հաղթանակին (Տեր-Պետրոսյանն է հայտարարել, որ ընտրություններում ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին), որովհետեւ այդ «քաղաքական» ծրագրի համաձայն՝ իշխանությունը պետք է վերադարձվի բուրժուաներին, այլ ոչ թե ժողովրդին, ինչպես հռչակում են Բարեւի հեղափոխությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Ահաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ժողովրդի կողքը չկանգնելու միակ, հիմնավոր բացատրությունը: Թե չէ` էլ Գասպարյան Վլադիմիր, էլ մոմ վառել, էլ աղոթք, էլ մանկություն, էլ երազանք, էլ «հարգելի Սերժ Սարգսյան»` իբրեւ երկխոսությունից մնացած հուշ, էլ ՀԱԿԿ ծափահարություններ, էլ թատրոն, ...... 

Այստեղ են ասել` բռնվիր, Երեւան ու երեւանցի, բուրժուներն են գալիս «փոխելու», «Երեւանից սկսելու» ու «Երեւանը բուրժուային վերադարձնելու»...

Մյուս կողմից, սակայն, ՀՀԿ բուրժուազիան ինչո՞վ է վատ: Տարոն Մարգարյանն էլ աճող, հասակ առնող մի պուճուր բուրժուա է էլի...

Բարեւ, ազգային բուրժուազիա:ՃՃՃ