Ինչպես շատ աղջիկներ, 20-ամյա նիդերլանդուհի Նոա Ջանսման նույնպես հոգնել էր արական սեռի ներկայացուցիչների կողմից անպարկեշտ առաջարկներ ստանալուց և իր ետևից հնչող «ռեպլիկներից»։ Հենց այդ պաճառով էլ արդեն մեկ ամիս է, ինչ նա լուսանկարվում է նրանց հետ և հրապարակում ինստագրամյան իր էջում՝ նկարագրությունում նշելով, թե կոնկրետ ինչ արտահայտություն էր իր հասցեին արել տվյալ անձը։
Ի դեպ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Նիդերլանդներում օրենքով կարգելվի աղջիկների ետևից անպարկեշտ արտահայտություններ անելը, իսկ խախտողները կտուգանվեն 190 եվրո։
Իսկ հիմա առաջարկում ենք դիտել Նաոյի հրապարակած լուսանկարները։
«Հըմմմ, համբույր կուզե՞ս»,- Նոայի հասցեին այսպիսի արտահայտություն էր արել լուսանկարում երևացող տղամարդը։
10 րոպե նրան հետևելուց հետո տղան հարցրել էր՝ արդյոք ո՞ւր է գնում նա, և կարո՞ղ է միանալ նրան։
Այս տղամարդն էլ երկար ժամանակ մեքենայով հետևում և գոռում էր «sexy»՝ առաջարկելով նստել իր մեքենան։
Այս երեքն էլ համառորեն ցանկանում էին վերցնել Նոայի հեռախոսահամարը։