18:03 , 4 ապրիլ, 2012
Time ամսագիրը հրապարակել է նորաձևության աշխարհի վրա առավել ազդեցություն թողած հարյուր հայտնիների ցանկը:
Ցանկում հայտնվել են 1923թ.-ից ի վեր (Time-ի հիմնադրման թվականն է) առավել աչքի ընկած ինչպես նորաձևության աշխարհի ներկայացուցիչները, այնպես էլ դերասաններ, երգիչներ, մշակութային գործիչներ:
Ցանկը բաղկացած է հինգ տարբեր բաժիններից` «Դիզայներներ ու ապրանքանիշեր», «Մոդելներ», «Մուսաներ», «Լուսանկարիչներ», «Նորաձևության ամսագրերի խմբագիրներ ու ոճաբաններ»:
«Մոդելներ» ցանկում ընդամենը 10 անուն է, այդ թվում` Սինդի Կրոուֆորդը, Նաոմի Քեմբլը, Լինդա Եվանգելիստան, Թվիգին, Քեյթ Մոսը:
Առավել մեծ է «Մուսաներ» բաժինը, որտեղ հայտնվել են The Beatles խումբը, Լեդի Գագան, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, Օդրի Հեփբըրնը, Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, Դևիդ Բոուին, արքայադուստր Դիանան, այլք:
Դիզայներների ցանկում հայտնվել են Ջորջիո Արմանին, Պյեր Կարդենը, Կոկո Շանելը, Քրիստիան Դիորը, Ջոն Գալյանոն, Ժան- Փոլ Գոթյեն, Ջանի Վերսաչեն, Դոմինիկո Դոլչե- Ստեֆանո Գաբանա զույգը և այլք:
Լուսանկարիչներից առանձնացվել են են Լեյբովիցը, Հելմուտ Նյուտոնը, Մարիո Տեստինոն և այլք: