Ցանկացած արտասահմանցի հյուր պարտավոր է հարգել մեր երկիրը


11:34 , 6 հոկտեմբեր, 2017

Անկախ երկրի ներսում տիրող իրավիճակից՝ ցանկացած արտասահմանցի հյուր պարտավոր է հարգել մեր երկիրը, մեր երկրի ոստիկանին, մեր երկրի օրենքները և այլն:

Լեհ երկրպագուն ապտակում է իրեն նկատողություն արած ոստիկանին: Նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Պետք է հայտնել դեսպանատուն ու ստիպել, որ նա իրենց երկրում ևս պատասխանատվության ենթարկվի:

Ես կասկածում եմ, որ այդ երկրպագուն իր երկրում ռիսկ կանի ոստիկանի ներկայությամբ նույնիսկ բարձր խոսի: Հեռու չգնանք, փորձեք հարևան Վրաստանում ոստիկանի հետ անհարգալից խոսել ու կտեսնեք, թե ինչ կլինի դրանից հետո:

Իսկ ոստիկանին ապտակող հյուրը չպատժվելու դեպքում վաղը կապտակի տաքսու վարորդին, հետո՝ մատուցողուհուն, հյուրանոցի աշխատակիցներին, խանութի վաճառողին և վերջում օդանավակայանի աշխատողին թարս սիլլա տալով կհեռանա Հայաստանից ու իր երկրում շատ գլուխ գովալու հնարավորություն կունենա: