«Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող ընկերությունը 3 տարով հայտնվել է «սև ցուցակում»


09:15 , 6 հոկտեմբեր, 2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող «Դանինի» ՍՊԸ-ն 3 տարով հայտնվել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերություննե­րի ցանկում:


Armtimes.com-ին հայտնի դար­ձավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի գրու­թյունը և «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացու­թյանը, վարույթ է իրականացրել: Ֆինանսների նախարարու­թյունն էլ իր հերթին ստացել է ՀՀ արդարադատության նախարարու­թյան դիմումը, որով պահանջվել է ուսումնասիրել «Դանինի» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին գնումների գործընթացին մաս­նակցելու իրավունք չունեցող մաս­նակիցների ցուցակում ներառելու հիմքերը, և այսպիսի հիմքերի առ­կայության դերպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ցանկում ներառելու համար:


«Դանինի» ընկերությունը գնում­ների բողոքարկման կենտրոնին հայտնել է, որ պաշտպանության նախարարության և ընկերության միջև կնքվել է ընդհանուր առմամբ ապրանքների գնման 11 պայմա­նագիր: Մատակարարված ապ­րանքների գումարը կազմել է 1 մի­լիարդ 330 միլիոն դրամից ավելի, սակայն ՊՆ-ի կողմից վճարվել 11 միլիարդ 295 միլիոն դրամ կամ պակաս է վճարվել նախնական հաշվարկներով 35 միլիոն դրամ, քանի որ համաձայն պայմանագրի՝ գնորդը պարտավոր էր վճարման ժամկետը խախտելու համար տույժեր վճարել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում