Բոյկոտել բոլոր տեսակի ընտրությունները


17:10 , 13 ապրիլ, 2013

Չգիտեմ, թե ով որքանով է հավատում քաղաքապետի ընտրություններին, բայց ինքս հավատալ ուղղակի չեմ կարող: Եթե կեղծվեցին նախագահական ընտրությունները, այդ ո՞ր խելոքի մտքով է անցնում, որ չեն կեղծվելու նաև քաղաքապետի ընտրությունները: Իշխանությունը ոչ մի կերպ թույլ չի տա, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնի ընդդիմադիր դաշտից ինչ-որ մեկը: Եթե նույնիսկ այդ ինչ-որ մեկը հավաքի Երևանի ողջ քվեն: Այստեղ ես կնախընտրեի այդ ընտրությունների բոյկոտումը, ուղղակի չգնալ, չմասնակցել... և դրանով գոնե մեկ անգամ էլ գոռալ այս «քյառ» իշխանության ականջին, որ ես ոչխար չեմ ու չեմ հավատում ձեր այս թատրոնին ու դերասաններին: Զավթել եք իշխանությունը, շատ լավ, այսօր ձեր օրն է, ուրախացեք: Նշանակեք քաղաքապետ, նշանակեք ավագանի... բայց առանց մեզ: Եվ դուրս մի եկեք «մարդամեջ» ու հպարտացեք, թե դուք ժողովրդավարական պետություն եք կառուցում: Ես գուցե և քաղաքականությունից քիչ եմ հասկանում, բայց գիտեմ, որ ամենաշատը այս իշխանությունը այսօր դրանից է վախենում: Բոյկոտել բոլոր տեսակի ընտրությունները...