16:39 , 13 ապրիլ, 2013
Ա՜յ քեզ բա՜ն: Աբսուրդ:
Միակ եզրակացությունը, որ կարելի է անել, հետեւյալն է` Լեւոնը հետեւողականորեն փչացնում է Գագիկ Ծառուկյանին:
Այլ կերպ չի էլ կարող լինել:
Նախ` էդ ո՞նց է, որ Րաֆֆին քաղաքական չէ, ու իրենք չեն միանում Րաֆֆուն` «սուգուբո» այդ պատճառով, ամա Ծառուկյանը «լավիկն ու քաղաքականն» է ու պայքարելով-պայքարում է ավազակապետություն դեմ, դրա համար էլ ՀԱԿԿ-ի համագումարը «նվիրված» էր նաեւ նրան:
Պահո՜. հետո ի՞նչ, որ Ծառուկյանը իրենց նայում է, իրենք էլ քյասիբ ՀՀՇ-ից վերածվում են հինգ միլիոնանոց դահլիճ վարձող ՀԱԿԿ-ի, քաղաքում իրենց ավագանու թեկնածուի, իմ կողմից շատ հարգված Վահագն Խաչատրյանի պաստառներն են հուրհրատեցնում:
Բա դա քաղաքակա՞ն մոտեցում է:
Սիրեք, ամուսնացեք, բաժանվեք, բայց զանգուլակներ խի՞ եք կախում, թե քաղաքական է:
Չէ՛:
Ապաեւ` Լեւոնը խոսում է միջին բիզնեսի մասին, բայց «դրուզյա» է տալիս, լավ` քաղաքագիտորեն ասած` վելուծվում Ծառուկյանի մասով:
Աբուրդ չէ, բա ի՞նչ է:
Զի, քանզի, վասնզի երբ Ծառուկյանը ընկերացավ Լեւոնի հետ, միջին խա՞վ է դառնալու:
Հա՛:
Պատրա՞ստ է դրան գոսպոդին Ծառուկյանը: Բա ինչի մի անգամ գեթ, բացի տակից խաղեր տալուց, երկրից փախչելուց, սաղիցս փախչելուց, չասաց այդ մասին. Սուքիասյանը ելավ, շիփ-շիտակ կանգնեց, ասաց:
Եւ վերջապես, այդ ինչ ռուբին-հուդություն է. այն էլ վաթսունութ տարեկան հասակում. որ վերցրել ու «մեկին» պոկում եք ավազակապետությունից` ասելով. «Ինչպե՞ս կարելի է մի ուժի, որը նպաստում է չարիքի դեմ պայքարին և չարիքի թուլացմանը, այդպես վանել»:
Պա՛, քո տիրոջ:
Մենք էլ գիտեինք, թե ԲՀԿ-ն...ու օլիգարխիան են չարիք, ու իրենց դեմ պետք է պայքարել ու թուլացնել:
Պարզվեց` հըը՛: Իրենք ավազակապետություն չեն:
Զնաչիտ` սրբապետություն են:
Ֆսյո: