Դե լավն է, էլի, «պապին»


14:41 , 13 ապրիլ, 2013

Դե լավն է, էլի, «պապին»... Մի կողմից սխալ է համարում «բարիկադի վրա գտնվող» Րաֆֆի Հովհաննիսյանին ծաղրելը: Դահլիճը ոգևորված ծափահարում է, չնայած ծափ տվողների երևի կեսից շատը սոց. ցանցերում ու այլ հարթակներում հենց ծաղրելով էլ զբաղված են՝ չհաշված ՀԱԿԿ-ի ոչ պաշտոնական պաշտոնաթերթի խարազանիչ անդրադարձները: Մյուս կողմից, իր իսկ ասածից հազիվ կես րոպե անց «պապին» ... ինքն է սկսում ծաղրել Րաֆֆի Հովհաննիսյանին: