Ապրանքների թանկացման հետ աստիճանաբար պետք է բարձրանար նաև աշխատավարձի նվազագույն շեմը


12:24 , 4 հոկտեմբեր, 2017

Ապրանքների թանկացման ու հայտարարաված օպտիմալացման քաղաքականության հետ աստիճանաբար պետք է բարձրանար նաև աշխատավարձի նվազագույն շեմը և միջին աշխատավարձը, որպեսզի կյանքի բալանսն այս կամ այն կերպ պահպանվեր։

Քաղաքական յուրաքանչյուր փոփոխությունից 1 ամիս հետո ձևավորվում են ակնկալիքները, 6 ամիս կամ մեկ տարի հետո գալիս է ակնկալիքների բավարարման շրջանը։

Վարչապետի փոփոխությունը տեղավորվում է այս բանաձևի մեջ։ Հիմա ժողովուրդը սպասում է, որ իր ակնկալիքները պետք է բավարարվեն, ու բնական է՝ երբ սպասվածը չկա, մարդիկ սկսելու են բողոքել, ընդ որում՝ առանց որևէ քաղաքական ենթատեքստի, զուտ կենցաղային, երբ մարդը մոտենա, կոմունալը վճարի ու կարագի գումար չունենա։