Կես կատակ, կես լուրջ. «Հիմար» հարցերին խելացի պատասխաններ...)))


13:42 , 13 ապրիլ, 2013

Հարց
Հնարավո՞ր է նախադասության մեջ բառերի դրվածքից կռահել, թե ով է զրուցակիցդ (հատկապես սոց. ցանցերում, երբ աղջկա պրոֆիլով տղա կամ հակառակն է ներկայանում):

Պատասխան

Նման իրավիճակներում ճանաչել սեռը նույնիսկ «աստղերի բարեհաճությունը» չի օգնի Ձեզ...)))))))
Սովորաբար տղամարդիկ դատողությունների մեջ հենվում են տրամաբանության և փաստարկների վրա, իսկ կանայք «համեմում են» իրենց դատողությունները զգացմունքներով և էմոցիաներով... Կանաց բնորոշ են ամբողջական, ավարտուն նախադասությունները՝ «համեմված» հուզական ածականներով (օրինակ՝ ա՜հ, ֆանտաստիկ է...արտակարգ է...ա՜խ...ինչ հրաշք է ... և այլն): Իսկ տղամարդիկ գերադասում են օգտագործել շատ գոյականներ ու բայեր:

Ավելին.

Եթե տղամարդը նկարագրի որևէ հագուստի գույն, պարզապես կասի՝ մոխրագույն շրջազգեստ, այլ ոչ թե ինչպես կասեին կանայք, «գունատ կետիկներով կապտամոխրագույն զգեստ»: Նկարագրելով գույնը՝ կանայք ուշադրություն են դարձնում երանգներին ու այլ մանրամասների...
Կանայք, ուշադրություն դարձրեք. տղամարդկանց հատուկ է նեոլոգիզմը՝ հորինել ու կպցնել պիտակներ, հատկապես երբ չեն հիշում ինչ-որ բանի անուն...

Կարծում եմ՝ մի փոքր կօգնի սա ձեզ Facebook-ում կամ մեկ այլ սոց. ցանցում հաղորդակցվելիս....)))) Չնայած սխալվելու ռիսկ միշտ էլ կա....)))) Ինձ հետ պատահել է...))) Տառապանքս փորձ ունի...))))


Հարց

Կմնա՞մ կենդանի, եթե 1000մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից նետվեմ օվկիանոսը:

Պատասխան
Ոչ մի շանս չունես կենդանի մնալու: Դու կմտնես ջուրը 200կմ/ժամ արագությամբ և պարզապես «կփշրվես»՝ բախվելով ալիքներին... Անշուշտ, ցավ զգացել ես, եrբ փորի վրա նետվել ես ջուրը... Ուրեմն այսպես, որքան մեծ է մակերեսն ու անկման արագությունը, այնքան ուժգին է հարվածը... Իսկ եթե խոսքը գնում է 200կմ/ժամ արագության մասին, ապա չի փրկի նույնիսկ ջրի մեջ ուղղաձիգ մտնելը....

Ի դեպ, երբ wakeboarders-ները պոկվում են պարանից ու ընկնում, ապա մինչ մարզիկները «թռչում են» ջրի վրայով, ինչպես ասֆալտի վրա, նրանց մարմնի վրա «տպավորիչ» քերծվածք-պլոկվածքներ են հայտնվում...

Հարց

Ինչպե՞ս է ոզնին «սանրվում» (ազատվում լվերից):

Պատասխան.

Ոզնին «ամենակեղտոտ» կենդանիներից մեկն է... Նրա վրա անհամար քանակությամբ «անմաքրություններ են բնակվում...»: Ոզնին նրանցից ազատվում է քիմիկատների օգնությամբ... Չէ, նրանք իրենց չեն «մշակում աէրոզոլներով...))): Ոզինները պարբերաբար «ինքնաթքում են» կատարում փշերին ...)))) Նրանց թուքը ունի հզոր ինսեկտիցիդ հատկություն, որը մի ակնթարթում ախտահանում է փշերն ու ոչնչացնում միջատներին... Իսկ թուք արտադրելու համար ոզնուն բավական է հոտ քաշել որևէ սուր հոտ ունեցող առարկայից, օրինակ՝ իր փռոցաշերտից կամ մեկ ուրիշ ոզնուց...

Հարց.

Ինչո՞ւ է այդքան դժվար շուտասելուկներ ասելը: Արդյո՞ք միայն լեզվի մեջ է խնդիրը:

Պատասխան.


Լեզվի մեջ-ամենավերջինը

Շուտասելուկները ոչ միայն դժվար է արտաբերելը, այլ նաև՝ գրելը... Միջին մարդը 1,5 անգամ ավելի ժամանակ է կորցնում սովորելու, օրինակ, այս շուտասելուկը. «шла Саша по шоссе», քան նույն քանակի տառերով մեկ այլ արտահայտություն: Ինչպես միշտ, ամեն ինչի մեղավորը մեր ուղեղն է.... Պարզ ասած, մարդը մտածում է այն բանի շուրջ, թե ինչ հնչյուններ պետք է արտասանի: Նույնատիպ հնչյունների հերթագայությունը առաջացնում է ոչ թե խոսակցական ապարատի ֆիզիկական մերժում, այլ ճանաչողականի: Հնչյունների նմանության պատճառով ուղեղը «շփոթվում» է: Նեյրոնները փոխանցում են սխալ ազդակներ... Ուստի, ի դեպ, յուրացնելով մի շուտասելուկ, առանց կմկմալու արտասանել նաև մեկ ուրիշը,թեկուզ կազմով նման - հնարավոր չէ... Ինչու՞: Որովհետև նեյրոնային կապերը հարկավոր է ամեն անգամ նորից «հաստատել»: Չնայած մշտական պարապունքների շնորհիվ նկատելի առաջընթաց կլինի... Փորձեք...)))

Հարց

Ցավո՞ւմ է արդյոք «կոտոշավորի» գլուխը մարտերից հետո:

Պատասխան

Եղջյուրավոր անասունների մոտ ուղեղի ցնցում չի լինում մարտերից հետո... Եղջյուրավորները խորը ադապտացիա ունեն կոտոշների հանդեպ: Գանգը այնպիսի կառուցվածք ունի, որ կենդանին ցավ չի զգում «էգերի համար մղվող ծիսական մարտերի» ժամանակ...  )))
Կոտոշները նույնիսկ օգնում են ոչխարներին ու լեռնային քարայծին առաջ ընթանալ. նրանք թռիչքի ժամանակ կոտոշներով հետ են մղվում պատից՝ այդպիսով շուռ տալով մարմինը...
Այլ հարց է սովորական գլխացավը... Բոլոր կենդանիների մոտ դա պատահում է, և այստեղ ամենևին կապ չունի գանգի կառուցվածքը...

                                                                        Համացանցից՝ «իմ մատուցմամբ»...)))))