12:41 , 13 ապրիլ, 2013
Արամ Մանուկյանը ՀԱԿԿ համագումարին ունեցած իր ելույթում նշեց, որ առաջարկում են՝ կուսակցությունը գլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ամենայն հավանականությամբ, նա կընդունի այդ առաջարկը: Միայն մի փոքր հիշեցում: Որոշ ժամանակ առաջ նախկին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ամեն ինչ կանի, որ նոր կազմավորված ՀԱԿԿ-ն գլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիմա սա Լևոն Զուրաբյանի՞ ջանքերն էին, թե՞ ՀՀՇ-ի հարգանքը ի պատվավոր նախագահ:
Հ.Գ. ՀԱԿ հապավումին միացավ միայն մի «Կ», ուրիշ նշանակալի փոփոխություն դեռ չի նշմարվում: