Արտյոմ Հակոբյանը՝ «3 Off» նախագծի նոր եթերաշրջանի փոփոխությունների մասին


13:15 , 3 հոկտեմբեր, 2017

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «3 Off» ժամանցային նախագիծն ուրբաթ օրվանից մեկնարկում է: Նախագծի հեղինակ և հաղորդավար Արտյոմ Հակոբյանը մեկնարկից առաջ BlogNews.am-ին պատմել է, թե ինչ փորձությունների են ենթարկվելու հյուրերը նոր՝ աշնանային եթերաշրջանում:

«Նոր եթերաշրջանում կլինեն նոր խաղեր, մրցույթներ, որոնք կլրացնենք արդեն իսկ եղած փուլերով: Արդեն մի քանի նկարահանում ունեցել ենք, և պետք է ասեմ, որ նոր խաղերը իրենց կարծես թե արդարացնում են: Կարծում եմ՝ հեռուստադիտողին էլ դուր կգա, քանի որ բոլոր փուլերն էլ բավականին հետաքրքիր և զվարճալի են»,- պատմում է Արտյոմը:

Նոր եթերաշրջանում նախագծում հեռուստադիտողը կտեսնի նոր հյուրերի. «Հյուրերի առումով մենք չունենք որևէ սահմանափակում՝ լինի դա տարիքային, թե ոլորտի հետ կապված: Բացելով փակագծերն՝ ասեմ, որ այս եթերաշրջանում մեզ մոտ կլինեն «Ամենախելացի» նախագծի երեխաները, «Նվագախմբի երեխաները», «Վիտամին» ակումբի տղաները: Մնացած  հյուրերի մասին դեռ ոչինչ չեմ ասի»:

IMG_8468
IMG_8506
IMG_8537
IMG_8612
IMG_8617
IMG_8636

Արտյոմի հետ զրուցեցինք նաև հետկուլիսային խոսակցությունների և, առհասարակ, նկարահանումների գալիս հյուրերի տրամադրվածության մասին. «Քննարկումները բավականին բուռն են լինում և՛ նկարահանման ժամանակ, և՛ յուրաքանչյուր փուլից հետո, երբ ունենում ենք որոշակի դադար: Նույնիսկ ունեցել ենք շատ հետաքրքիր խաղ, երբ ամուսինները կանանց դեմ էին խաղում, և ամեն մի պարտություն և հաղթանակ բերում էր հետևյալ խոսակցություններին. «Վերջ, բաժանվում եմ»: Միշտ լավ տրամադրությամբ և հետաքրքիր են անցնում մեր նկարահանումները»:  

Իսկ այն հարցին՝ որ թիմի խաղը տպավորվեց և տարբերվեց նախորդ եթերաշրջանի ժամանակ, Արտյոմը չկարողացավ առանձնացնել. «Բոլորն էլ լավ խաղի տրամադրված են գալիս: Գիտեք, ամենակարևորն ասեմ, որ չենք ունեցել հյուրեր, ովքեր գալիս են և փորձում անտարբեր խաղալ: Նույնիսկ եթե մինչ այդ նկարահանումներ են ունեցել, գալիս են, մտնում տաղավար ու փոխվում են, դառնում շատ ակտիվ: Օրինակ՝ շատ հետաքրքիր էր «Վիտամին» ակումբի տղաների խաղը, երբ նրանք իրար դեմ էին խաղում»,- եզրափակեց Արտյոմը:

IMG_8676
IMG_8687
IMG_8694
IMG_8726
IMG_8769
IMG_8815
IMG_8826

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի