Լաս Վեգասի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց Իսլամական պետությունը, որը, մեղմ ասած, կասկածելի է


23:19 , 2 հոկտեմբեր, 2017
Լաս Վեգասի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց Իսլամական պետությունը, որը, մեղմ ասած, կասկածելի է։ Նախ՝ ԻՊ-ը օգտագործել է երիտասարդ մահապարտների, որոնք կարողացել են «արդյունավետ» գործողություններ իրականացնել ահաբեկչական հարձակման ժամանակ, մինչդեռ Լաս Վեգասի ահաբեկիչը 64 տարեկան ծերուկ էր․․․
Բացի այդ՝ ըստ տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակում իրականացրած Ստիվեն Պեդոկը ինքնասպանություն է գործել․․․ Դժվարանում եմ հիշել դեպք, երբ ԻՊ-ի ահաբեկչությունների ժամանակ ողջ մնացած մահապարտները ահաբեկչությունից հետո իրենց ձեռքերով ոչնչացնեն իրենց․․․
Իսլամականները սպանվում էին կա՛մ ահաբեկչության ընթացքում, կա՛մ իրավապահ մարմինների կողմից բախումների ժամանակ․․․