Ո՞ւր փախչել այս ցրտից․ 6 վայր, որոնք նախատեսված են մրսկան մարդկանց համար


22:30 , 2 հոկտեմբեր, 2017

Արդեն աշուն է, ցուրտ, անձրև, մռայլ ու ամպամած եղանակ․․․ դուք նույնպե՞ս ատում եք այս եղանակը։ Եթե այո, ապա ձեզ անհապաղ անհրաժեշտ է ճամփորդություն դեպի մի տաք վայր։

Ահա 6 վայր, ուր խորհուրդ ենք տալիս այցելել այս ցուրտ եղանակին։

Մալթա

Image result for malta

Միջերկրական ծովի հարևանությամբ գտնվող այս երկրում անգամ ձմեռը օդի միջին ջերմաստիճանը 20 է։ Մալթան, առհասարակ, թանկարժեք երկիր չէ, ուստի այնտեղ հանգստանալը նաև հարմար է գրպանին։ Չմոռանաք այցելել ծովափեր։

Հռոմ

rome.jpg

Հռոմում նույնպես երբեք շատ ցուրտ չի լինում։ Երևի թե կարիք անգամ չկա խոսելու հռոմեական մշակույթի և, առհասարակ, Հռոմի տեսարժան վայրերի մասին։ Ուղղակի գնեք ինքնաթիռի տոմս և բացահայտեք հռոմեական մշակույթը։

Սեյշելյան կղզիներ

Related image

Այս ցուրտ եղանակից փախչելու համար լավ ուղղություն է նաև Սեյշելյան կղզիները։ Սպիտակ ավազով ծովափեր, ջունգլիներ, շքեղ բնություն․․․ Էլ ի՞նչ է անհրաժեշտ կատարյալ հանգստի համար։

Բոտսվանա

Image result for Botswana

Գնացեք Աֆրիկա, օրինակ՝ Բոտսվանա։ Այնտեղ երբեք չեք մրսի, անգամ ժակետի կարիք չեք ունենա։ Դե իսկ աֆրիկյան ֆաունան և ֆլորան հավանաբար գիտեք՝ որքան հարուստ են։

Բրազիլիա

Related image

Բրազիլիան բավականին մեծ երկիր է, ուստի կարող եք ձեր ողջ ձմեռն անցկացնել այնտեղ՝ խուսափելով հայաստանյան ցուրտ ձմեռվանից։ Իսկ եթե ավելի կարճ ուղևորություն եք պլանավորում, ապա չմոռանաք այցելել Բահիա նահանգ, լինել տեղի ծովափերում և, իհարկե, լողալ Ատլանտյան օվկիանոսում։

Հնդկաստան

Image result for india

Տաք եղանակ և մատչելի գներ․ Հնդկաստանը բավականին լավ տարբերակ է։ Բացի անծայրածիր ծովափեր այցելելուց՝ արժե անպայման ուսումնասիրել հնդկական մշակույթն ու լինել հնդկական տաճարներում։

Գրան Կանարիա

Image result for Gran Canaria

Կանարյան կղզիներից երկրորդ ամենամեծը Գրան Կանարիան է, ուր կան բազմաթիվ 5-աստղանի շքեղ հյուրանոցներ։ Սակայն կարիք չկա մտահոգվելու․ գիշերակացի համար մատչելի հյուրանոցներ էլ կան։ Այստեղ ևս երբեք շատ ցուրտ չի լինում, ինչը նշանակում է, որ այս վայրը հենց ձեզ համար է։