11:29 , 13 ապրիլ, 2013
Տեսանյութը ընկերս տվեց, որ նայեմ: Միանգամից կրկնօրինակը պահեցի համակարգչումս: Արխիվացնելն իմ հոբին է: Հետո նայել եմ մի քանի անգամ: Ուզում էի հասկանալ Արմենի վարքի տրամաբանությունը: Ինչու՞ հարվածեց ոստիկանին, ինչու՞ էր մոր ու մանկահասակ աղջկա հետ քայլում փողոցի մեջտեղով: Ես Արմեն Մարտիրոսյանին սադրիչ չեմ համարում, հակառակը, ազնիվ ու նվիրյալ մարդ եմ համարում: Միևնույն է, հասկանալը դժվար էր, նույնիսկ մի քանի անգամ տեսանյութը հետ ու առաջ անելուց հետո: Այո, դժվար, բայց ոչ անհնար, փաստորեն: Ի վերջո սկսեցի կադր առ կադր վերլուծել տեսանյութն ու … կարծես թե <>: Դիտեք ինձ պես կադր առ կադր ու կտեսնեք. Արմենի մայրիկը ոստիկանի գլխարկը պոկում է գլխից ու ձեռքն առած, թոռնիկի ձեռքը բռնած, հոծ գծով քայլում պողոտան ի վեր: Քաղաքացիական համազգեստով ոստիկանը (ենթադրում եմ, որ ոստիկան պետք է լինի) հասնում է տիկնոջ հետևից ու փորձում հետ խլել գլխարկը: Կինը դիմադրում է, այդ ընթացքում քաշքշուկ է սկսվում, ու Արմենը, դա դիտարկելով որպես հարձակում իր ծնողի վրա, բռունցքներն է ցույց տալիս: Նորից եմ կրկնում, ես Արմենին սադրիչ չեմ համարում, բայց նաև ուզում եմ հասկանալ՝ ինչու ապրիլի 9-ին մանկահասակ դստերն օգտագործեց կարգուկանոնի դեմ: Ինչու՞ մորն օգտագործեց ոստիկանների դեմ: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ մենք՝ հայերս, առաջին իսկ առիթի դեպքում պատրաստ ենք բռնություն գործադրել ոստիկանի դեմ, իսկ նրանից պահանջել հանդուրժողականություն, մեղմություն ու ներողամտություն: Ինչու՞ է մեզ թվում, որ այն օրը, երբ հասնենք նրան, որ ոստիկանը բռնություն գործադրի մեր նկատմամբ կամ բերման ենթարկի, այլևս մենք հերոս ենք: Ուզում եմ հասկանալ, անկեղծ… Կարծես թե կարողացա զերծ մնալ որևէ որակումից, բնորոշումից ու մեկնաբանությունից: Սա իմ վերլուծությունն էր կապված այս տեսանյութի հետ:
Գրառումը և տեսանյութը` Ռուբեն Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
Գրառումը և տեսանյութը` Ռուբեն Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից