Հրազենով զինված անձը մտել է «Արմենիա» ԲԿ եւ կրակոցներ արձակել


17:13 , 2 հոկտեմբեր, 2017

Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հրազենով զինված անձը մտել է հիվանդանոց եւ կրակոցներ արձակել:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Տուժածներ չկան: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: