Ինչպես են իրենց պահում հորոսկոպի տարբեր նշանների աղջիկները ժամադրությունների ժամանակ


23:15 , 2 հոկտեմբեր, 2017

Խոյ

Խոյերը համարձակ են, ուստի և ակտիվորեն փորձելու են գրավել երիտասարդի սիրտը: Այս աղջիկները չեն սահմանափակվում կոկետային ծիծաղներով և թարթիչներն արագ-արագ բաց ու խուփ անելով:

Ցուլ

Ցուլ աղջիկները հստակ նպատակով են գնում ժամադրության: Նրանք, որքան հնարավոր է, շատ հարցեր կտան երիտասարդին՝ պարզելու՝ արդյոք հնարավոր կլինի նրա հետ լուրջ հարաբերություններ կառուցել:

Երկվորյակ

Երկվորյակները սիրում են շոկի ենթարկել: Նրանց համար նորմալ երևույթ է ժամադրության գնալիս իր հետ տանել ընկերուհուն կամ էլ նախկին ընկերոջը: Դրան զուգահեռ՝ նրանք նույնպես ամեն բանի պատրաստ են, օրինակ, եթե տղան թեյելու փոխարեն առաջարկի պարաշյուտով թռիչք:

Խեցգետին

Խեցգետինը կարող է ցանկացած տղայի գրավել իր համեստությամբ և բարեսրտությամբ: Նա ամեն բան կանի, որ ժամադրությունը լավ անցնի, քանի որ չի ցանկանա, որ դիմացինը տխրի և իրեն վատ զգա:

Առյուծ

Առյուծը կգնա ժամադրության միայն նրա համար, որ բոլորին խամրեցնի իր փայլով: Նա կներկայանա իդեալական հագուստով, սանրվածքով, դիմահարդարմամբ և այլն: Նա իր ողջ կեցվածքով կապացուցի, որ իրենից լավ ոչ ոք չկա: Եթե տղան համապատասխան լինի Առյուծին, նա գուցե և շանս ունենա 2-րդ ժամադրության, այլապես Առյուծը նրա անունն անգամ չի հիշի:

Կույս

Կույսը ժամադրության է գնում շփվելու համար, ուստի շատ ուրախ կլինի, եթե տղան լինի խելացի և զարգացած զրուցակից: Կույսը չի փորձի նրան գայթակղել, այնպես որ, դժվար թե նա հագնի անհարմար հագուստ և բարձրակրունկներ:

Կշեռք

Կշեռք աղջիկները ոչ մի պատրանք չեն ստեղծում և չեն ակնկալում, որ կսիրահարվեն առաջին հայացքից: Եթե տղան կարողանա ինչ-որ հումոր անել, որը նրան դուր կգա, նա 2-րդ ժամադրության շանս կունենա:

Կարիճ

Կարիճներն իսկական որսորդներ են: Նրանք գնում են ժամադրության իրենց հերթական զոհի հետևից: Նրանց հարկավոր չէ պարզպես շփում, նրանք բուռն էմոցիաներ են փնտրում:

Աղեղնավոր

Աղեղնավորները հազվադեպ են գնում ժամադրությունների, քանի որ շատ զբաղված են: Եթե գնում էլ են, ապա կարճ ժամանակով, որ գնան իրենց գործերը շարունակեն: Տղան իրոք պետք է ջանք գործադրի, որպեսզի կարողանա նրան այնպես հետաքրքրել, որ Աղեղնավորն իր գործերը մի կողմ դնի:

Այծեղջյուր

Այծեղջյուրները շատ շրջահայաց են, նրանք միշտ պատրաստված են ցանկացած իրավիճակի և զարգացման համար: Նրանք բավականին ուղիղ հարցեր կհղեն և նկատողություններ կանեն, ուստի տղան միանգամից կհասկանա՝ շանս ունի, թե ոչ:

Ջրհոս

Ջրհոսները մեծ հաճույքով են գնում ժամադրությունների: Նրանք սիրում են պատրաստվել, գեղեցկանալ, գնալ և ակտիվորեն շփվել: Տղաները նրանց ցանկանում են կրկին և կրկին ժամադրել:

Ձկներ

Ձկները ժամադրության են գնում մեծ հույսերով և ակնկալիքներով: Նրանք, որքան ուժ ունեն, ֆլիրտի են դիմելու և փորձելու են գայթակղել տղային: Նրանց համար կենսական կարևոր է ռոմանտիկայի առկայությունը, եթե դա չլինի, նրանք արագ կլքեն տղային: