Կատալոնիայի բնակչության միայն 35%-ն է էթնիկ կատալոնացի


12:07 , 2 հոկտեմբեր, 2017
Կատալոնիայում 2017թ.-ի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ հանրաքվե: Հանրաքվեի արդյունքներով՝ 91,9%-ը կողմ է անկախանալուն: Բայց Կատալոնիայի անկախության ձգտման դրդապատճառները բացարձակապես տնտեսական են, չշփոթենք ազգի ինքնորոշման ու ազգային-ազատագրական այլ պայքարների հետ:
Ասածս երկար բացատրության կարիք չունի, բավական է միայն դիտել Կատալոնիայի էթնիկ պատկերը: 
Կատալոնիայի բնակչության միայն 35%-ն է էթնիկ կատալոնացի (վաղ միջնադարում՝ վեստգոթական և ալանական ցեղերի համակեցությամբ առաջացած ռոմանական լեզվախմբին պատկանող էթնոս), բնակչության 45%-ը կաստիլիացիներ (իսպանացիներ) են, հիմնականում Անդալուզիայից, Մուրսիայից և Էստրեմադուրից վերաբնակվածներ ու նրանց ժառանգներ, իսկ 14%-ը՝ օտարերկրացիներ, հիմնականում՝ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից և Արևելյան Եվրոպայից: