Գագիկ Ծառուկյանն ու Տարոն Մարգարյանը բացում են միմյանց խաղաքարտերը


10:39 , 13 ապրիլ, 2013

Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ի պատասխան Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե. «Տարոն Մարգարյանը Երևանի ծայրամասերին ուշադրություն չի դարձնում, որ Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկները չէ», ասել է. «Կխնդրեի՝ հարցնեք, թե ովքեր Աբովյան և Թումանյան փողոցների մասին են խոսում, ինչի՞ համար չեն կառուցում իրենց այդ շենքը»:
Ուզում եմ խոսքս ուղղել մեր երկու հարգարժան պաշտոնյաներին: Հարգելիներս, ի՞նչ եք եկել, ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ ՔԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ անում: Հարգելի Գագիկ Ծառուկյան, էս ո՞նց պատահեց, որ հենց ընտրության նախաշեմին սկսեցիք հիշել ծայրամասերի մասին, ո՞նց եղավ, որ անհանգստացրին Ձեզ այդ ծայրամասի քարքարոտ, քանդված ճանապարհները: Կարող եմ Ձեզ վստահ ասեմ, որ էդ խնդիրը մի ամսվա խնդիր չի, որ Դուք էլ եկել, ասում եք՝ փրկեք ծայրամասերը: Հարգելի Տարոն Մարգարյան, էս նո՞ր հիշեցիք, որ քաղաքապետ եք, հա՞, էս ո՞ւր էիք, չկայիք: Էդ շենքի մասին, որ խոսում եք, մի ամսվա խնդիր չի, դա արդեն երկար ժամանակ է՝ չի կառուցվում, ու հիշեցնեմ, որ Դուք էլ երկար ժամանակ է արդեն քաղաքապետ եք, ու Ձեր իրավասությունների ներքո էր գտնվում էդ շենքի ճակատագիրը: 
Այսքանով ուզում եմ ասել, որ հարգելիներս, պետք չէ ընտրության նախաշեմին ՀՐԵՇՏԱԿ ձևանալ ու առավել ևս բացել մեկդ մյուսի խաղաքարտերը, քանի որ վստահ եղեք՝ ձեր երկուսի աշխատանքային թերությունների մասին շատերն են խոսում: Իսկ դուք ձեր անմտածված կպնողականաբացահայտային հայտարարությունով ոչ թե ձայներ եք հավաքում, այլ համապատասխանաբար երկուստեք կորցնում եք, ու այդ բոլոր ձայները ոչ թե ձեր մեջ կբաշխվի, այլ կգնա մեկ այլ թեկնածուի: Հուսամ՝ ինձ ամեն օր մեծ բավականություն պատճառող իմ սիրելի իրավադերին... ՃՃՃ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: