Կատալոնացիների 90%-ը, չնայած խոչընդոտներին ու բռնություններին, կողմ է քվեարկել անկախությանը. նախնական արդյունքներ (Photo, Video)


10:20 , 2 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հարցով հանրաքվեն և ըստ նախնական արդյունքների՝ ընտրողների 90%-ը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից շրջանի դուրս գալուն ու անկախանալուն, գրում է The Guardian-ը:

Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ջորդի Տուրուլը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Նրա խոսքով՝ ընտրողների 8%-ը դեմ է քվեարկել, իսկ մնացած քվեաթերթիկները դատարկ են եղել կամ անվավեր ճանաչվել: Տուրուլը մանրամասնել է, որ այժմ ընթանում է 15.000 քվեաթերթիկի հաշվարկ:

Տուրուլը մանրամասնել է, որ իր ներկայացրած տվյալները չեն վերաբերում այն քվեաթերթիկներին, որոնք ապօրինաբար առգրավվել են իսպանական ոստիկանության միջամտության հետևանքով: Պարբերականը  մանրամասնում է, որ հանրաքվեի անցկացման օրն իսպանական ոստիկանության ու կատալոնացիների բախումների հետևանքով տուժել է առնվազն 844 քաղաքացի ու 33 ոստիկան:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ