Իսպանիայում էլ ոստիկանը ոչ թե օրենքն ու հասարակական կարգն է պաշպանում, այլ առկա իշխանության կամքը


15:15 , 1 հոկտեմբեր, 2017

Իսպանիայում էլ ոստիկանը, դատելով Կատալոնիայի հանրաքվեի ընթացքի մասին տեղեկություններից, ոչ թե օրենքն ու հասարակական կարգն է պաշպանում, այլ առկա իշխանության կամքը: Չնայած Իսպանիան առանձնապես աչքի չի ընկել որպես օրենքի երկիր, և գուցե իշխանության կամքը պաշտպանելու ոստիկանական գործելակերպն այս երկրում մերի նման է: Կատալոնիայում ոստիկաններն առգրավել են հանրաքվեի թերթիկները և մարդիկ քվեարկության են գնում պատճենահանած քվեաթերթիկներով: