Մթերքներ, որոնք բարձրացնում են իմունիտետը


14:15 , 1 հոկտեմբեր, 2017

Մթերքներ, որոնք բարձրացնում են իմունիտետը.

Աշնանն օրգանիզմը հատկապես պահանջ ունի վիտամինների, քանի որ հենց այդ ժամանակ է օրգանիզմը վերակառուցվում և պատրաստվում ձմռան ցրտերին: Ուտելիքի միջոցով՝ աջակցելով իմունային համակարգին, յուրաքանչյուր մարդ կարող է ուժերով լցվել և ամրապնդել օրգանիզմը:

Ձեզ եմ ներկայացնում այն մթերքները, որոնք հարմար են իմունիտետի բարձրացման համար:

Քաղցր պղպեղ. պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և բետա-կարոտին:

Նարինջ. պարունակում է մեծ քանակությամբ A, B և C վիտամիններ, հանում է հոգնածությունը և բարձրացնում տոնուսը:

Ավոկադո. պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որը պաշտպանում է մարդու բջիջները վնասվելուց:

Լոլիկ. պարունակում է օգտակար նյութեր, որոնք կարոտինոիդ-լիկոպինի աղբյուր են:

Կանաչեղեն, որոնք ավելացնում են բոլոր աղցանների մեջ: