Ոստիկանություն-հասարակություն կապը պետք է արժեվորել և զարգացնել


22:44 , 30 սեպտեմբեր, 2017
Վերջին տարիներին ոստիկանությունում մասնագիտական ձեռքբերումներից և բարեփոխումներից բացի ունենք կարևոր և դրական տեղաշարժ՝ ոստիկանություն-հասարակություն երկկողմանի կապի ամրապնդումը, ոստիկանության հաշվետվողականությունը: Եթե նախկինում քաղաքացու կողմից ներկայացված առաջարկի քննարկումը և դրա հետ հաշվի նստելը կարող էր համարվել դասագրքային թեմա, ներկայումս շատերը համաձայն կլինեն, որ այդպես չէ: Մենք չենք խուսանավում առողջ քննադատությունից, բայց միևնույն ժամանակ անընդունելի ենք համարում երկկողմանի կապի խզմանն ուղղված հերյուրանքն ու խարդավանքը: