Լևոն Արոնյանի և Արիանայի պսակադրության առաջին պրոֆեսիոնալ լուսանկարները


21:00 , 30 սեպտեմբեր, 2017

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ  գրոսմայստեր Լևոն Արոնյանն  ու ֆիլիպինուհի   Արիանա Կաոլին իրար հավերժ սեր խոստացան Սաղմոսավանքում: Պսակադրության ուշագրավ ու բացառիկ կադրերը, հյուրերն ու  հարսանեկան արարողության մանրամասները՝  BlogNews.am-ի անդրադարձում:

Արիանան մի առիթով նշել է, որ ամուսնությունն իրենց համար հարաբերությունների հաջորդ փուլ է նշանավորում. «Կարծում եմ՝ ամուսնության պետք է գնան երկու ամբողջական մարդիկ: Չպետք է լինեն կեսեր՝ Լևոնը կամ Արիանան: Մարդիկ պետք է լինեն կայացած՝ թե՛ հոգեպես, թե՛ զգացմունքների և բարոյականության տեսանկյունից: Ամուսնության ժամանակ զույգերն ամբողջությամբ նվիրվում են միմյանց: Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկու կեսերի միություն է, բայց այսպես բացասական կախվածություն է ծնվում նրանց միջև։ Երբ դու կայացած, «լիքը» մարդ ես, սովորում ես, վերցնում ես և կարող ես տալ, ուրեմն՝ կկարողանաք երկուսով սեր ու աշխատանք ներդնել ձեր հարաբերությունների մեջ ու ամուր ընտանիք կունենաք։ Մենք արդեն պատրաստ ենք ամուսնության»,- ասել է Արիանան:

Թեև Լևոնն ու Արիանան  այս ընթացքում  ավելորդ ու արհեստական ուշադրություն չեն ստեղծել  հարսանիքի մասին բարձրաձայնելով, սակայն  միանգամայն բնական է զույգի հետ կապված հանրային հետաքրքրությունը:

IMG_6285
IMG_6289 copy
IMG_6297 copy
IMG_6305 copy
IMG_6312 copy
IMG_6325 copy
IMG_6339 copy
IMG_6381 copy

Ավանդականի  ու ժամանակակից էլեմենտների  օգտագործմամբ հարսանեկան արարողություն կազմակերպելու համար  հայկական շախմատի առաջատարը  մոտ 120 հազար դոլար  է ծախսել: Խաչեղբայրը Լևոնի մտերիմ ընկերն է՝ Հրանտը, ով նաև շախմատիստի մենեջերն է: Հրավիրված է  շուրջ 370 հյուր,  զույգն իրենց օրը նշում է մտերիմ ընկերների ու բարեկամների հետ, հրավիրյալների թվում են  նաև արտերկրից ժամանած հյուրեր: Հարսանեկան միջոցառումը տեղի է ունենալու «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում:

Արիանան ամուսնական մանրամասներով և աղջկական թիթիզությամբ այդքան էլ տարված չէ: Անձամբ է զբաղվել հարսանեկան դետալներով, բայց  առանձնապես  ճոխության հետևից չի ընկել: Նրա համար առաջնայինը ամուսնության խորհուրդն է:  Եթե աղջիկներից շատերը  դեռ երիտասարդ տարիքից են որոշում հարսանեկան  սանրվածքի, զգեստի ձևն ու գույնը, ապա Արիանան  այդ ամենը որոշել է վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Արիանան փոխարենը վերջին երեք ամսվա ընթացքում  ջանասիրաբար տորթերի համտեսով է զբաղվել: Լևոնի  սիրելին շատ է կարևորում հարսանեկան տորթի ընտրությունը:  Այն լինելու է «Օրեո» թխվածքաբլիթի համով, որն Արիանայի  սիրելի քաղցրավենիքն է:

IMG_6387 copy
IMG_6414 copy
IMG_6421 copy
IMG_6433 copy
IMG_6441 copy
IMG_6452 copy
IMG_6455 copy
IMG_6462 copy
IMG_6493 copy
IMG_6514 copy
IMG_6530 copy
IMG_6556 copy
IMG_6583 copy
IMG_6603 copy
IMG_6628 copy

Զույգն առաջին հարսանեկան տանգոն պարելու է «Նոթատետր» ֆիլմից  ընտրված երգի ներքո՝ Բիլի Հոլիդեյի կատարմամբ: Ֆիլիպինուհին անպայման  նաև ուզունդարա է պարելու: Չի բացառվում, որ Արիանան  Չարենց, Սևակ կամ Թումանյան արտասանի:

Քանի որ Արիանան ընդգծված սեր ունի Արցախի հանդեպ, զույգը նախապես պլանավորել էր հարսանեկան արարողությունը այնտեղ կազմակերպել, սակայն չի ստացվել: Նորապսակները  երազում են ամուսնության տարեդարձը  այնտեղ տոնել  ու էլի փոքրիկ հարսանիք կազմակերպել:

Ի դեպ, Լևոնն ու Արիանան  «գործարք»  են կնքել:  Գեղեցկուհին զբաղվել է հարսանեկան արարողությամբ, սիրելին էլ՝  մեղրամսի կազմակերպմամբ, որը անակնկալ է լինելու: Հավանաբար զույգը Հնդկաստան կմեկնի, բայց թե երբ, դժվար է ասել. մինչև տարեվերջ  Լևոնը մրցումներ ունի։

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով հարատև սեր, երջանկություն ու  ներդաշնակ կյանք:

IMG_6633 copy
IMG_6634 copy
IMG_6637 copy
IMG_6641 copy
IMG_6648 copy
IMG_6654
IMG_6665 copy
IMG_6667 copy
IMG_6669 copy
IMG_6671 copy
IMG_66545578

 Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Գև Խուրշուդյան