Սննդակարգ՝ քաշ կորցնելու համար


13:53 , 30 սեպտեմբեր, 2017

Ընդամենը երեք օրվա ընթացքում կարող եք ազատվել հավաքած ավելորդ քաշից առանց քաշ կորցնելու համար հատուկ սննդակարգի հետևելու: Բավական է միայն, որ այդ օրերին կենտրոնանաք մրգերով ու բանջարեղենով ուտեստների և յոգուրտի վրա:

Ձեր օրգանիզմի նորմալ սննդակարգի կառավարումը վերականգնելու համար շատ հեղուկ խմեք և խուսափեք ծանր, յուղոտ և բարձր կալորիականությամբ սննդից: Ձեր ստամոքսին հանգիստ առաջարկեք՝ օգտագործելով ավելի շատ հում կամ եփած բանջարեղեն:

Լիմոնի հյութը և ձիթապտղի ձեթը մաքրում են օրգանիզմը տոքսիններից, իսկ լոբազգիները խթանում են աղիքային գործունեությունը: Այս շրջանի համար մյուս հարմար մթերքներն են կեֆիրը, տարբեր հյութերը, բանջարեղենային ապուրներն ու թեյը:

Այս շրջանում համապատասխան սննդակարգին հետևելը երաշխավորում է արձակուրդներից հետո քաշի կորուստը: