Ինչպես պատրաստել իսկական բնական «պլոմբիր» տանը. 1948 թվականի այս բաղադրատոմսը կստիպի ձեզ վերապրել մանկության պաղպաղակի համը


07:30 , 30 սեպտեմբեր, 2017

Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Թվում է՝ անհնար կլինի այն տանը պատրաստել, քանի որ սովորաբար այն, ինչը շատ համեղ է, նաև դժվար է պատրաստելը: Սակայն  դա պլոմբիրին չի վերաբերում:

Այս բաղադրատոմսը շատ պարզ է  և շատ ծախս չի պահանջում:

Բաղադրությունը

Պատրաստումը

Լցրեք կաթը հաստ հատակով տարայի մեջ և եռացրեք: Ապա ավելացրեք շաքարավազը և վանիլինը։ Այնուհետև թողեք, որ հովանա: Հովանալուց հետո լցրեք ձվի սպիտակուցները (միայն սպիտակուցները, ուստի պետք է նախ այն առանձնացնել դեղնուցից): Ապա ջրային գոլորշու վրա դնելով՝ այն անդադար խառնեք, մինչև ստանաք խիտ զանգված (այն կհիշեցնի ձեզ խտացրած կաթ):

Մեկ այլ տարայի մեջ լցրեք սերուցքը: Խառնեք այնքան, որ ստացվի խիտ զանգված: Ապա երկու տարաների պարունակությունը լավ խառնեք իրար և դրեք, որ սառչի:

Ստացված զանգվածը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ (գրեթե ժամը մեկ) հանել և լավ խառնել: Իհարկե, այս վերջին գործողությունը պարտադիր չէ, սակայն եթե ցանկանում եք գործարանային պլոմբիրի համը վերապրել, ապա դա անհրաժեշտ է:

Ժամանակ առ ժամանակ խառնելու դեպքում քաղցր զանգվածն ավելի փքուն է լինում, առանց գնդիկների և սառցե հատիկների: