Ինչպե՞ս լավացնել հիշողությունը


21:35 , 12 ապրիլ, 2013

Հիշողությունը լավացնելուն կօգնեն հետևյալ 5 կարևորագույն պայմանները: 

1. Սնվեք այնպիսի մթերքներով, որոնք մեծ քանակությամբ բուսաթելիկներ և քիչ քանակությամբ կենդանական ճարպեր են պարունակում: 

2. Ամենօրյա սննդակարգ ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում (E վիտամին): Դրանցից են, օրինակ, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի ձեթը, ընկույզները, սերմերը և այլն: 

3. Ամենօրյա սննդակարգ ներառեք սխտոր, ժենշեն, հազրեվարդ: 

4. Խուսափեք ալյումին պարունակող դեղորայքից: Պետք է խուսափել նաև ալյումինե ամանների մեջ կերակուր պատրաստելուց. ալյումինը բացասաբար է ազդում աղեստամոքսային համակարգի, ինչպես նաև նյարդային համակարգի վրա: 

5. Ակտիվ եղեք: Եվ խոսքը միայն ֆիզիկական ակտիվության մասին չէ: Անհրաժեշտ է մշտապես մարզել գլխուղեղը, հիշողությունը, ընդլայնել հետաքրքրությունների շրջանակն ու մտահորիզոնը: Երբեմն փոքրածավալ տեքստեր անգիր արեք, խաչբառեր և գլուխկոտրուկներ լուծեք, ինչու ոչ` օտար լեզու սովորեք և այլն. երբեք ուշ չէ սկսել:

Նյութի աղբյուրը` այստեղ