Էրբիլի և Բաղդադի միջև լարվածությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով


12:59 , 29 սեպտեմբեր, 2017
ԱՄՆ-ի դեպարտամենտը հայտարարել է, որ Էրբիլի և Բաղդադի միջև լարվածությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով և հայտնել ԱՄՆ-ի պատրաստակամությունը այդ բանակցություններում որպես միջնորդ հանդես գալուն: Որպես միջնորդ իր պատրաստակամությունն է հայտնել նաև ՄԱԿ-ը, իր հատուկ ներկայացուցիչի միջոցով, ով այս օրերին Բաղդադում հանդիպում է ունեցել Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարի հետ: 
ԱՄՆ-ն հայտարարել է նաև, որ իր հյուպատոսությունը Էրբիլում շարունակում է բնականոն աշխատանքը, և օրակարգում չկա այն փակելու հարց: