«Արմեն-Արմեն-Արմեն». տղերքը քաղաքապետի ընտրություններին են պատրաստվում, ուրիշ էլ ի՞նչ եք ուզում իրանցից


19:06 , 12 ապրիլ, 2013

Մի բան այլևս պարզ է. այն մրցակցությունը, որը կար «Ժառանգություն» և «ՀԱԿ» կուսակցությունների համակիրների միջև, բայց ինչ-ինչ պատճառներով զսպվում էր, այսուհետև բացահայտ և անխնա է լինելու: Մինչ ապրիլի 9-ը Րաֆֆին պայքարում էր միայն իշխանությունների դեմ, իսկ հիմա ստիպված կլինի հակադարձել նաև ընդդիմադիր այլ ուժերի: Այդ է պատճառը, որ թե համացանցում և թե «Ազատության» հրապարակում կրկին ակտուալ են դարձել դավաճան, մեջքից խփող և նմանատիպ այլ բառերն ու արտահայտույթյունները:

Հանրահավաքի հետ կապված երկրորդ դիտարկումս ունի հետևյալ տեսքը` «Արմեն-Արմեն-Արմեն»: Տղերքը քաղաքապետի ընտրություններին են պատրաստվում, ուրիշ էլ ի՞նչ եք ուզում իրանցից: