1. Փախուստ դռան անցքի միջով
Քչերն են առիթ ունեցել տեսնելու բանտախցերի դռները, հատկապես արտասահմանյան բանտերում։ Ներքոնշյալ պատմությունը տեղ է գտել մի բանտում, որտեղի բանտախցերի դռներ վրա mwt 40 քառասուն սանտիմետր երկարությամբ և 17 սանտիմետր լանությամբ անցքեր էին, որպեսզի կալանավորներին ուտելիքը դրանց միջով փոխանցեին։
Իսկ հիմա փորձեք պատկերացնել, որ այդ նեղլիկ անցքով մարդ է սողոսկել... ու զարմանալին այն է, որ իրոք այդպիսի մարդ եղել է՝ 50-ամյա Չոյ Գապ-Պոկն է, ում հարավկորեական ոստիկանությունը ձերբակալել էր կողոպուտի կասկածանքով։ Չոյը ռեցեդիվիստ էր, ով այնքան երկար ժամանակ էր անցկացրել ճաղերի հետևում, որ բավականին երկար ժամանակ յոգայով էր զբաղվել։
Հստակ տեղկություններ չկան, թե արդյո՞ք նա սկսել էր զբաղվել յոգայով փախուստ իրականացնելու համար, թե հենց այնպես, բայց ամեն դեպքում, 23 տարվա յոգ լինելով, Չոյն օգտվեց առիթից և փախավ բանտից։ Փախուստի նախօրեին Չոյը գանգատվել էր մաշկի գրգռվածությունից և հատուկ մաշկային քսուք էր խնդրել ադմինիստրացիայից, իսկ երբ պահակազորը գնացել էր քնելու, անցել էր գործի և մի քանի րոպե անց արդեն ազատության մեջ էր։ Չոյի երջանկությունը չափ չուներ, բայց տևեց ընդամենը 6 օր, որից հետո նրան հայտնաբերեցին և այս անգամ նստեցրին այնպիսի բանտախուց, որտեղ դռան վրա հարմար անցք չկար։
2. Բանտային փախուստների աստղը - Ջեք Շեփարդ
Եթե դուք ապրեիք 18-րդ դարի Լոնդոնում, ապա դուք անպայման լսած կլինեիք Ջեք Շեփարդի մասին։ Մանր գողություններով զբաղվող այս հանցագործը հայտնի էր դարձել շնորհիվ անթիվ ու անհամար փախուստների փորձերի։ Ամենայն հավանականությամբ, ֆիլմերում այդքան պոպուլյար դարձած փախուստը՝ սավաններից պատրաստված պարանի միջոցով, այդքան հայտնի է դարձրել հենց Շեփարդը։
Իշխանություններն անգամ առանց պատուհանների բանտախուց էին գցել Շեփարդին, որպեսզի նա չկարողանա սողոսկել իր սիրած եղանակով, բայց Շեփարդը ամենահեշտ լուծումն էր գտել. պարզապես անցք էր փորել արտաքին պատի մեջ և դրա միջով էր փախել։ Հասականալի է, որ ներքև ընկնող պատի կտորը աղմուկ է բարձրացնում, և մինչ նա կհայտնվեր գետնին, նրան արդեն փնտրում էր ողջ քաղաքի ոստիկանությունը և հազարավոր անցորդներ ևս՝ հետաքրքրությունից դրդված։ Այդժամ Շեփարդը ձևացնում է, թե ինքն էլ է անցորդ և հասած ոստիկաններին մատնացույց անելով այն ուղղությունը, որով իբր փախել էր հանցագործը, ինքն էլ է նետվում հետապնդելու հանցագործին, այսինքն՝ ինքն իրեն։
Նմանատիպ բազմաթիվ փախուստներից հետո ոստիկանության համբերությունը սպառվեց, և վերջին ձերբակալությունից հետո Շեփարդին նետեցին մահապարտների խուց և գամեցին նրա ձեռքերն ու ոտքերը երկաթյա շղթաներով, որպեսզի երաշխավորեն, որ իրենց պարբերաբար խայտառակ անող հնարամիտ հանցագործը այլևս չի կարողանա հիմարեցնել իրենց։
Բայց Շեփարդ, դու Շեփարդ, անգամ այս անելանելի թվացող իրավիճակից նա չընկրկեց և շարունակեց գործել։ Օգտվելով վաղօրոք պահած մեխից՝ նա սկզբում ձերբազատվեց ձեռնաշղթաներից, իսկ այնուհետև նաև մնացած շղթաներից։ Օգտագործելով ոտքերը գամող երկաթյա շղթան՝ նա սկզբում, որի միջոցով ճանապարհ բացեց դեպի հարևան բանտախուց․․․ Ընդհանուր առմամբ նա կոտրեց 6 ճաղերով դռներ և անգամ ցատկեց հարևան շենքի տանիքին, որտեղից աննկատ իջավ ներքև և անհետացավ մթության մեջ:
Ի վերջո, Շեփարդին կախաղան բարձրացրին 1724 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ նրա մահապատիժը տեսնելու համար հավաքվել էր Լոնդոնի բնակչության 1/3-ը:
3. Մարդ, ով համոզել էր իր բանտապահին, որ նա բանտային տեսուչ է․ Ֆրենկ Աբիգնեյլ
Ֆրենկ Աբիգնեյլ՝ հանցագործ, ում պատմությունը անգամ հիմք հանդիսացավ հոլիվուդյան բլոքբասթերի համար («Բռնիր ինձ, թե կարող ես»): Նրան մարմնավորել է ինքը՝ Լեոնարդո դի Կապրիոն: Նա կեղծում էր բանկային չեկեր, ձևանում էր ուսուցիչ, օդաչու, բժիշկ և անգամ իրավաբան, դիմում էր այնպիսի հնարքների, որոնք անգամ մուլտֆիլմերում չէին նկարագրել: Այնուամենայնիվ, նրա բոլոր խորամանկությունները միասին ոչինչ են համեմատած այն անհավանական փախուստի հետ, որ նա իրականացրեց բանտից 1971 թվականին:Աբիգնեյլին դատապարտել էին 12 տարվա ազատազրկման՝ տարատեսակ զանցանքների համար, և ազատության մեջ հայտնվելու հնարավորություն հայտնվեց այն բանից հետո, երբ նրան տեղափոխող դաշնային մարշալը մոռացավ վերցնել իր հետ կալանավորի մասին փաստաթղթեր: Ինքնին դա դեռ ոչինչ չէր նշանակում, բայց Աբիգնեյլի մոտ մի միտք ծագեց, որի իրականացման համար խելահեղություն կհերիքեր մենակ Աբիգնեյլի մոտ: Նա դիտավորյալ այնպիսի վարք սկսեց դրսևորել բանտում, որպեսզի բանտապահների մոտ կասկածներ առաջանան, որ իրականում ինքը բանտային տեսուչ է, ով գաղտնի առաջադրանք է կատարում՝ ձևանալով կալանավոր, ստուգում է բանտերը: Սկզբում բանտապահների մոտ պարզապես կասկածներ էին, որովհետև Աբիգնեյլն իրոք նման չէր ռեցեդիվիստի՝ շատ կիրթ էր ու բարետես: Հետո նրանք սկսեցին կասկածել, որ նրան ուղարկել են, որ իրենց հետևեն, ինչում Աբիգնեյլն անընդատ «օգնում էր», որ նրանք ավելի համոզվեին:
Նրա հետ սկզբում վարվում էին անհամեմատ ավելի լավ և պահում էին անհամեմատ ավելի լավ պայմաններում, քան այլ կալանավորների, որովհետև բանտապահները կարծում էին, որ նա ստուգում է բանտի սանիտարահիգիենիկ և կենցաղային պայմանները: Եվ երբ ամեն հարց լուծված էր թվում բանտապահներին, Աբիգնեյլը վերջնականապես մատ արեց նրանց․ նա զանգահարեց իր ընկերուհի Ջին Սեբրինգին, ում ժամանակին այցելում էր Աբիգնեյլին ձերբակալած ՀԴԲ-ի գործակալ Ջո Շին, և համոզեց, որ նա կեղծի գործակալի թողնված այցեքարտը: Այնուհետև Սեբրինգը, ձևացնելով, թե լրագրող է, ով հետաքննող նյութեր է գրում ամերիկյան բանտերի մասին, նաև ճարեց բանտային տեսուչի վկայական և դա էլ կեղծեց, ինչից հետո, այցելելով Աբիգնեյլին բանտում, ներկայացավ որպես նրա հարսնացու և փոխանցեց դրանք իր սիրեցյալին:Այնուհետև նա «խոստովանեց» բանտապահին, որ ինքն իրականում գաղտնի գործակալ է, ով ստուգում էր բանտը: Քանի որ բանտապահները վաղուց էին կասկածում Աբիգնեյլին դրա մեջ, բանտապահը հեշտությամբ հավատաց դրան, առավել ևս, երբ Աբիգնեյլը ցույց տվեց նրան բանտային տեսուչի վկայականը և հայտարարեց, որ նա շտապ պետք է կապնվի ՀԴԲ-ի հետ:
Ֆրենկը փոխանցեց նրանց կեղծված այցեքարտը, որի վրա գրված էր Աբիգնեյլի ընկերուհու համարը, և նրանք զանգահարեցին այդ համարով․․․ Նախօրոք մշակված պլանի համաձայն՝ Ջինն ասաց, որ նա պետք է վերցնի Աբիգնեյլին բանտից և որ կսպասի բանտի մուտքի մոտ: Բանտապահները հավատացին նրան, որովհետև նրանք իրոք վստահ էին, որ խոսում էին ՀԴԲ աշխատակցի հետ, նրանք կարծում էին, որ Աբիգնեյլը դաշնային տեսուչ է: Եվ բանտապահները թեթև սրտով ու առանց հոգու կսկիծի նայում էին՝ ինչպես է իրենց կալանավորը, մի կերպ զսպելով խեղդող ծիծաղը, նստում իր ընկերուհու մեքենան և հեռանում:
4. Աստիճան, բանալի և հրազեն սարքած «Պարկխյորստի» բանտարկյալները

1995 թվականին Էնդրյու Ռոջերը, Քիթ Ռոուզը և Մեթթյու Ուիլիամսը փախան «Պարկխյորստ» բանտից՝ իրենց իսկ ձեռքերով պատրաստաված գործիքների միջոցով: Ընդ որում, դուք չարաչար սխալվում եք, եթե ձեզ թվում է, որ խոսքը ասենք թե գդալից պատրաստված ինչ-որ մանր ու պրիմիտիվ գործիքների մասին է: Նրանք պատրաստել էին 7.5 մետրանոց աստիճան, որի միջոցով պետք է մագլցեին բանտի պատի վրայով, բայց սա դեռ ամենը չէ: Բացի աստիճանից՝ նրանք, աշխատելով մետաղյա թիթեղի բանտային արտադրամասում, հաջողացրել էին պատրաստել իսկական ատրճանակ և հատուկ ունիվերսալ բանալի, որով կարելի էր բանալ բանտի բոլոր դռները: Հատկանշական է, որ բանալին նրանք պատրաստել էին զուտ հիշելով բանտապահների մոտ տեսած բանալիների ձևը:
Այսպիսով, փախուստի օրը նրանք բանալիով բացել էին սպորտային դահլիճի հետևի դուռը, անցք էին բացել մետաղյա ցանցի մեջ և աստիճանի օգնությամբ մագլցելով՝ անցել էին պարիսպի վրայով: Նրանց բռնեցին 4 օր հետո, որովհետև ցավոք կամ բարեբախտաբար, նրանք դեռ չէին հասցրել իրականացնել իրենց փախուստի երկրորդ մասը՝ ինքնաթիռի գողությունը:
5. Փախուստ մահվան ճամբարից
Բոլոր թվարկված փախուստները իրականացվել էին առանց բռնության գործադրման, որովհետև հանճարեղ փախչողները կարողանում էին ի կատար ածել իրենց պլանները առանց բռնության կիրառության և գաղտնագողի: Փախուստի ժամանակ ամենակարևորը խորամանկությունն ու հնարամտությունն են, բայց երբեմն անհնար է փախչել՝ առանց արյուն թափելու: Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական կոնցլագերներում խիստ դաժան պատիժ էր նախատեսված ապստամբությունների դեպքում՝ ամեն բացահայտված ըմբոստի ու ապստամբի դիմաց նրանք սպանում էին մի քանի տասնյակ հլու-հնազանդ կալանավոր, և այդպիսի կալանավորներից մեկը՝ հրեա Լեոնիդ Ֆելդհենդլերը, այլևս չդիմանալով նման անարդարության ու դաժանության, որոշեց վերջ դնել այդ ամենին:
Սոբիբոր կոնցլագերում նա ընկերանում է սովետական ռազմագերի Ալեքսանդր Պեչորսկու հետ, ով ևս հրեա էր: Միասին նրանք որոշում են հավաքել կոնցլագերի բոլոր գերիներին և միասին ուժերով գրոհել գերմանացիների վրա: Նրանց հաշվարկը հետևյալն էր․ ճամբարը ղեկավարվում էր գերմանացի ՍՍ-ականների կողմից, բայց նրանք քիչ էին՝ պահակազորի մեծ մասը տեղի ուկրաինական բնակչությունից հավաքագրված դավաճաններն էին, և եթե հաջողվեր սպանել գերմանացիներին, ապա ուկրաինացիների դիմադրությունը արագ կկոտրվեր: Որոշեցին այդպես էլ անել․․․
Բանտարկյալները սկսեցին գաղտագողի զենքեր պատրաստել ճամբարի արհեստանոցներում՝ դանակներ, բզեր և այլ սուր և կտրող-ծակող կործիքներ: Նրանգ քաջ գիտակցում էին, որ հսկայական ռիսկի են ենթարկում իրենց, քանի որ եթե նրանց բռնացնեին, ապա բոլորին կգնդակահարեին: Երբ ամեն ինչ պատրաստ էր, նրանք անցան պլանի երկրորդ մասին․ հերթով կանչում էին գերմանացի ՍՍ-ականներին արհեստանոցներ՝ տարբեր պատճառաբանություններով, և հենց գերմանացին հայտնվում էր արհեստանոցի ներսում, նա արդեն մահացու ծուղակում էր, որից անհնար էր դուրս պրծնել: Այսպես նրանք հերթով սպանեցին ճամբարի բոլոր ՍՍ-ականներին, ընդ որում, նրանք չէին նայում նրան՝ զինվա՞ծ է գերմանացին, թե՞ անզեն՝ մորթում էին բոլորին անխտիր: 
Այս հանդուգն հնարքի շնորհիվ ճամբարի 600 գերիներից 300-ին հաջողվեց փախչել, որոնցից 100-ին հետո հաջողվեց բռնել, իսկ Սոբիբոր ճամբարի բոլոր գերիներից փրկվեցին 70 հոգի, ինչը մեծ թիվ է՝ համեմատած այլ ճամբարների ցուցանիշների հետ: Դրան հաջողվեց հասնել հուսահատ քաջության, լավ պլանավորվածության և մասսայական սպանության գնով: