Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ոստիկանապետին խստագույնս պատժել Մարտիրոսյանին ծեծած ոստիկանին


18:37 , 12 ապրիլ, 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ոստիկանապետին խստագույնս պատժել Մարտիրոսյանին ծեծած ոստիկանինՐաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հավաքի ժամանակ կոչ արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խստագույնս պատժել Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանին։

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին տեղի ունեցած երթի ժամանակ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը ընդհարման մեջ էր մտել ոստիկանի հետ. ոստիկաններից մեկը նրան մի քանի անգամ հարվածել էր, որի արդյունքում վնասվել էր Մարտիրոսյանի քիթը։