Զարմանում եմ` ինչու է ՀԱԿ-ի մեծամասնությունը օր ու գիշեր քննադատում Նիկոլին


18:04 , 12 ապրիլ, 2013

Զարմանում եմ` ինչի ա ՀԱԿ-ի մեծամասնությունը օր ու գիշեր քննադատում Նիկոլին: Մարդ կա՝ 2008-ին գնացել ա միտինգ, հիմա Նիկոլին ասում ա՝ ես քո համար եմ էդ արել, իսկ դու մեր մեծն շողշողան Զուրաբյանին չես մեծարում, այ քեզ բաաաան, ու ինչն ա հետաքրիր, որ եթե «Նիկոլ Փաշինյան» կուսակցություն լիներ, ինքն էլ միակ հայտնի մարդը լիներ էդ կուսակցությունում, հաստատ ՀԱԿ-ից շատ ձայն կհավաքեր հիմա: 

Կարգախոսն էլ ոչ թե ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ, այլ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ ԲԱՆՎՈՐՆԵՐԻՆ, ՀՈՂԸ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ըստ դասականի: