Քրդստանի անկախացումից հետո Թուրքիայի կողմից զավեշտալի հայտարարություններ են հնչում


14:10 , 28 սեպտեմբեր, 2017
Քրդստանի անկախացումից հետո Թուրքիայի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք զավեշտի են հասնում:
Այսպիսով՝ Թուրքիան հայտարարել է, որ Իրաքյան նավթի շուրջ պայմանագրերն ու պայմանավորվածությունները ի սկզբանե եղել են կենտրոնական Իրաքի հետ, այնպես որ, Թուրքիան չի դադարի Իրաքից նավթի գնումը կամ Թուրքիայի տարածքով իրաքյան նավթի արտահանումը: Պետք է փաստեմ, որ Թուրքիան այժմ Իրաքի հետ չունի ցամաքային սահման, ավելին՝ Թուրքիան Իրաքյան նավթ երբեք չի գնել գոնե 2003թ.-ից հետո: Նա արտահանել կամ գնել է քրդական ինքնավարության նավթը, որի համար էլ միշտ վճարել է հենց քրդական ինքնավարության կառավարությանը: