17:58 , 12 ապրիլ, 2013Մի իմաստունի հարցրին.
- Ինչո՞ւ են աղքատներն ավելի մարդասեր և ավելի առատաձեռն, քան հարուստները:
- Նայիր դուրս պատուհանից, ի՞նչ ես տեսնում:
- Ես տեսնում եմ երեխաների, որոնք խաղում են բակում:
- Հիմա նայիր հայելու մեջ: Ի՞նչ ես տեսնում այնտեղ:
- Ինձ եմ տեսնում:
- Տեսնո՞ւմ ես: Ե՛վ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է ավելացնել մի քիչ արծաթ, և միայն քեզ ես տեսնում…