Արոնյանը 120 հազար դոլարը կտրամադրի հարսանեկան ծախսերին


11:40 , 28 սեպտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի հաղթող դառնալուց հետո  Chess-news-ին հայտնել է, որ 120 հազար դոլար մրցանակը ծախսելու է իր հարսանեկան արարողության համար:

«Մրցանակը կգնա հարսանիքի ծախսերին: Հրավիրված է շուրջ 370 հյուր, նրանց թվում կան շատ հայտնիներ»,- ասել է Արոնյանը:

Լևոն Արոնյանի հարսանիքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երևանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ֆոտոշարք, որում ներկայանում էր իր ապագա կնոջ՝ ավստրալուհի Արիանա Կաոիլիի հետ: