Մի շարք երկրների ավիափոխադրողներ կդադարեցնեն իրենց ավիաչվերթները դեպի Քրդստան


10:06 , 28 սեպտեմբեր, 2017
Միջազգային մի շարք երկրների ավիափոխադրողներ, այդ թվում՝ եգիպտական և լիբանանյան, Բաղդադի հորդորմամբ կդադարեցնեն իրենց ավիաչվերթները դեպի Քրդստան: Հատկանշական է, որ իր ավիաչվերթները չի դադարեցրել Թուրքիան: Թուրքական ավիաընկերությունը հայտարարել է, որ իրենք Բաղդադից չեն ստացել որևէ պաշտոնական խնդրանք ավիաչվերթները դադարեցնելու հետ կապված, դրա համար շարունակում են Քրդստանի երկու քաղաքների՝ Էրբիլի և Սուլեյմանի, հետ շարունակել օդային հաղորդակցությունը:
Սակայն պետք է նշեմ, որ Իրաքի քաղաքացիական ավիացայի վարչությունը դիմել է միջազգային բոլոր ավիաընկերություններին սեպտեմբերի 29-ից դեպի Էրբիլ և Սուլեյման ավիաչվերթները դադարեցնելու խնդրանքով: