09:29 , 28 սեպտեմբեր, 2017
Բաղադրիչներ
- խմորիչով շերտավոր խմոր - 400-500 գր
- նրբերշիկ՝ փոքր - 20 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
Պատրաստման եղանակ
- Խմորը թեթևակի բացում ենք ու կտրտում 2-3 սմ երկարությամբ և նրբերշիկի երկարությունից կրկնակի լայնությամբ: Անհրաժեշտ կլինի կտրել 40 շերտ:
- Երկուական դնում ենք շերտերը: Յուրաքանչյուր զույգից X—ձև տառի տեսք տալ ու փոքր-ինչ սեղմել կենտրոնը:
- Յուրաքանչյուր նրբերշիկ փաթաթել ձևավորված շերտերով. մակերեսը շատ անհարթ է ստացվում:
- Յուրաքանչյուր «խոճկորիկի» «ծածկոցին» 1 ճ/գ ջրով բացած դեղնուց ենք քսում և 15-20 րոպե թխում 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչև ոսկեգույն երանգ ստանա:
Ամերիկյան ավանդական հոթ դոգեր նախաճաշի համար: