Ինչպես ազատվել հորմոնալ քաշից. 3 աշխատող մարտավարություն


05:59 , 28 սեպտեմբեր, 2017

168.am-ը գրում է․

lady-journal.info-ն գրում է, որ հորմոնալ քաշից հնարավոր է ազատվել ճիշտ մոտեցում ընտրելու դեպքում։ Հորմոնները պատասխանատու են ախորժակի մակարդակի համար, դրանք խթանում են կամ դանդաղեցնում նյութափոխանակությունը։ Դրանց մակարդակից ուղղակիորեն կախված է հանգամանքը՝ արդյոք ճարպը կկուտակվի՞, թե՞ կայրվի։

Հարկավոր է հիշել.

Ըստ մասնագետների՝ կանայք ավելի դժվար են ազատվում հորմոնալ ճարպային կուտակումներից, քան տղամարդիկ։ Այս դեպքում հարկավոր է գիտակցված և ճիշտ մոտեցում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Հարկավոր է հիշել, որ դիետաներով ձեզ տանջելը, ժամերով մարզասրահում մնալն այս դեպքում արդյունք չեն ապահովելու։ Պետք է սովորել ակտիվացնել ճարպերն այրողն հորմոնները և ճնշել ճարպերը կուտակող հորմոնները։ Այս մարտավարությունը կհանգեցնի ցանկալի արդյունքի. կուտակված ճարպն աստիճանաբար դուրս կգա օրգանիզմից։

Հիշեք այս երեք հիմնական կանոնները.

Annals of Internal Medicine ամսագրում հրապարակվել են 24 շաբաթվա ընթացքում կատարված հետազոտությունները, որոնց ընթացքում գիտնականները պարզել են, որ ածխաջրերի ցածր պարունակությամբ սնունդն արագացնում է ավելորդ քաշից ազատվելու գործընթացը։ Ընդ որում, հարկավոր չէ ամբողջությամբ հրաժարվել ճարպերից։ Եթե ամբողջությամբ հրաժարվեք ճարպերի օգտագործումից և շեշտը դնեք ածխաջրերի վրա, օրգանիզմը մեծ քանակով ինսուլին կստանա։ Արդյունքում՝ կկորցնեք մկանային զանգված, նյութափոխանակությունը կդանդաղի, իսկ ճարպերը կմնան իրենց տեղում։

Սննդակարգում պետք է ներառված լինեն սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր, բայց ճիշտ քանակով ու համադրությամբ։

Հորմոնալ քաշից ազատվելու գործում կօգնեն նաև սպորտային պարապմունքները, որոնք արագացնում են նյութափոխանակությունը։