Երևանում ավտոմեքենա է այրվել. կա տուժած


00:24 , 28 սեպտեմբեր, 2017
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 18:46-ին: Ամբողջությամբ այրվել է «Hyundai Elysion» մակնիշի 34 QA 095 պետհամարանիշով (վարորդ Լ. Ն.) ավտոմեքենան:

Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: