«Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով». Կարեն Կարապետյան


23:44 , 27 սեպտեմբեր, 2017
12 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր... Լևո՜ն ջան /Levon Aronian/, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ և ոգեշնչման աղբյուր են երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու ևս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս։