2-ամյա աղջիկն ինչ-որ առարկա էր կուլ տվել, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել էր․ տեսեք, թե բժիշկներն ինչ հեռացրին նրա ստամոքսից


22:30 , 27 սեպտեմբեր, 2017

ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող այս ծնողները զգուշացնում են բոլորին՝ երեխաներին հեռու պահել փոքր խաղալիքներից և այլ առարկաներից, քանի որ դրանք չափազանց վտանգավոր կարող են լինել։

Օրեր առաջ Էլիզաբեթ և Քայլ ՄքԲրիենների 2-ամյա դուստրը կուլ էր տվել 28 մանր գունդ-մագնիսներ։ Առաջինը նկատել էր երեխայի հայրը, ով կանչել էր կնոջը, և փորձել էին որևէ կերպ օգնել դստերը, քանի որ վերջինիս ինքնազգացողությունն արդեն վատանում էր։ «Խուճապի մեջ էի, չգիտեի՝ ինչ անել։ Ինձ թվում էր՝ կորցնում եմ նրան։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- FOX21 Denver-ի հետ զրույցում պատմել է Էլիզաբեթը՝ աղջնակի մայրը։

This image released

Ծնողներն Էլլային՝ իրենց դստերն, անմիջապես հիվանդանոց էին տարել, ուր ռենտգենային հետազոտության արդյունքում միայն պարզ դարձավ, որ կուլ տված մագնիսները 28-ն են, որոնք ստամոքսի շրջանում կպել են իրար և շրջան են կազմել։ Բժիշկները տարբեր միջոցներ են կիրառել, որպեսզի հեռացնեն օտար մարմինները, սակայն միակ հաջողված տարբերակը հեռացման էնդոսկոպիկ եղանակն էր։

«Հենց ճիշտ ժամանակին հասցրինք հեռացնել մագնիսները, քանի որ դրանք դանդաղ շարժվում էին և կարող էին լուրջ հետևանքներ առաջացնել։ Ցավոք, նախկինում ունեցել ենք նման դեպքեր, որոնք անգամ մահվան ելքով են ավարտվել»,-նշել է բժիշկներից մեկը։